Վախճանվել է Գայանե Մարտիրոսյանը

Հարգելի գործընկերներ Խոր վշտով հայտնում ենք, որ մայիսի 19-ին վախճանվեց Մատենադարանի աշխատակցուհի Գայանե Մարտիրոսյանը։Մատենադարանի տնօրինությունը, աշխատակազմն իրենց վշտակցությունն են հայտնում Գայանե Մարտիրոսյանի հարազատներին մահվան կապակցությամբ:Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ Մասիս քաղաքի առաջին սգո սրահում, ժամը 18:00-ին։ Հուղարկավորությունը՝ մայիսի 21-ին՝ նույն վայրից, ժամը 13:00-ին։Գայանե Մարտիրոսյանի հոգեհանգստին մասնակցելու համար Մատենադարանի գիտական մասնաշենքից մեքենան շարժվելու է ժամը 17։00։Մատենադարանի

Կիսվել

ՇԱՐԺԱՅԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 18-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Շարժայի ժառանգության ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ ձեռագրական ժառանգությանը, ինչպես նաև արաբական ձեռագրերի լավագույն նմուշներին: Պատվիրակությունը այցի շրջանակներում այցելեց Մատենադարանի վերականգնման բաժին, ծանոթացավ ձեռագրերի վերականգնման աշխատանքներին: Այնուհետև ծավալվեց զրույց  երկու հաստատությունների միջև համագործակցության հեռանկարների շուրջ:

Կիսվել

Պարգևատրվեցին Մատենադարանի աշխատակիցները

Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ ԳԱԹ-ի հանդիսասրահում մայրաքաղաքի և մարզերի մի շարք թանգարանների աշխատակիցներ՝ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում երկարամյա և ակտիվ գործունեության համար պարգևատրվեցին Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով, պատվոգրերով, շնորհակալագրերով, որոնք հանձնեց փոխնախարար Արա Խզմալյանը:Ոսկե մեդալով պարգևատրվեցին Մաշտոցյան Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը և

Կիսվել

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով, որ Գայանե Այվազյանի ս.թ. մայիսի 13-ի 5։25-ի ֆեյսբուքյան իր էջի գրառման առնչությամբ ինչպես լրատվամիջոցներից, այնպես էլ քաղաքացիներից ստացել ենք բացասական արձագանքներ, բողոք-հեռախոսազանգեր, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Գայանե Այվազյանի ինչպես այս, այնպես էլ քաղաքական բնույթի նախորդ գրառումներն արտահայտում են միայն ու միայն իր անձնական տեսակետները։ Նրա մայիսի 13-ի ֆեյսբուքյան վերոնշյալ գրառումը խոր դժգոհություն

Կիսվել

«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդիլ Հովնանյանի այցը Մատենադարան

Այսօր Մատենադարան էին այցելել «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդիլ Հովնանյանը և հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաիրա Մելիքյանը:Այցի ընթացքում հանդիպեցին նաև Մատենադարանի «Ծաղկելու արվեստը» մանրանկարչական ստուդիայի սաների հետ, ծանոթացան նրանց աշխատանքներին:Նշենք, որ ստուդիայի դասընթացներից մեկը՝ «Թվային մանրանկարչություն»ը, իրականացվում է «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի աջակցությամբ:

Կիսվել

Հայտարարություն

Հարգելի´ այցելուներ Տեղեկացնում ենք, որ մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Մաշտոցյան Մատենադարանը բաց է լինելու մինչև 19։00։ Ժամը 12։00-19։00 մուտքն ազատ է։Մուտքը դիմակով։

Կիսվել

Վախճանվել է Արմեն Տեր-Ստեփանյանը

Խոր վշտով հայտնում ենք, որ մայիսի 5-ին վախճանվեց Մատենադարանի 15-19-րդ դարերի հայ մատենագիտության բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Տեր-Ստեփանյանը։Արմեն Տեր-Ստեփանյանը ծնվել է 1946 թ. Երևան քաղաքում: 1969 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1969-1980 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների լաբորատորիայում: 1985 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բանասիրական

Կիսվել

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Լոնդոնաբնակ եղբայրներ Պերճ և Արամ Ռուստեմները  ապրիլի 10-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեցին երկու արժեքավոր ձեռագիր՝ Շարակնոց (1663թ., գրիչ՝ Մկրտիչ Անկիւրացի) և Սաղմոսարան-Ժամագիրք (Ժէ. դար, գրիչ՝ Թաթէոս վրդ.):  Շարակնոցը հայ միջնադարյան երաժշտածիսական մատյան է, շարականների ժողովածու:  Սաղմոսարանը, Սաղմոսաց գիրք, Հին կտակարանի ամենատարածված գրքերից է, բաղկացած 150 գլխից:

Կիսվել

Ժերար Լարշեի այցը Մատենադարան

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը։

Կիսվել

ԿԱՐՈԼԻՆԱ ՖԵՐՆԱՆԴԵՍԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային մասնաշենքում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը։

Կիսվել