«ՈՐՔԱՆ ՀԻՆ ԵՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ԱՅՆՔԱՆ ՆՈՐ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ԱՅԴ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ»

Այս նշանաբանով ս.թ. օգոստոսի 19-ին Մատենադարանում, Ֆասթ Բանկի աջակցությամբ, պաշտոնապես բացվեցին հուշանվերների սրահը և սրճարանը՝ ամբողջացնելով այցելուների համար նախատեսված ենթակառուցվածքները։ Բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի բարերար Վահե Բադալյանը, մշակույթի և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Հուշանվերների սրահում այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերելու Մատենադարանի հավաքածուների, հայկական ձեռագրերի և մանրանկարչության ներշնչումով ստեղծված հուշանվերներ, ինչպես նաև

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» ՀԱՆԴԵՍԻ 41-ՐԴ ՀԱՄԱՐԸ

Մատենադարանի հրատարակչությունը, «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի աջակցությամբ, լույս է ընծայել ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ հանդեսի նոր՝ 41-րդ համարը։ Հանդեսի այս հատորում հրատարակվել են պատմաբանասիրական, բժշկագիտական, աստվածաբանական ուսումնասիրություններ, բնագրեր ու վավերագրեր։ ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ հանդեսի 41-րդ համարի թվային տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կիսվել

ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ ԳԱԳԻԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼ»-ՈՎ

Վենետիկում Հայաստանի պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանն ընտանիքի հետ այցելել է Մատենադարան։ Տնօրեն Արա Խզմալյանի և տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանի ուղեկցությամբ նա շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել նորաստեղծ ենթակառուցվածքներին, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների և վերականգնման ոլորտներում Մատենադարանի ձեռք բերած նորագույն սարքավորումների կիրառմանը։ Հյուպատոսն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրական ժառանգության պահպանությանն ուղղված

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՓՈԽԴԵՍՊԱՆ ԹԵՐԵԶԱ ՎՈՌԼՈՎԱՆ

Փոխդեսպան Վոռլովան շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել նորաստեղծ ենթակառուցվածքներին, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների և վերականգնման ոլորտներում Մատենադարանի ձեռք բերած նորագույն սարքավորումների կիրառմանը։ Տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի ռազմավարական ծրագրերը գրավոր ժառանգության պահպանման ոլորտում միջազգային գործակցության վերաբերյալ: Թերեզա Վոռլովան բարձր է գնահատել Մատենադարանի գործունեության ծավալներն ու ուղղությունները, ինչպես նաև Եվրամիության հետ իրականացվող ծրագրերը:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՎՐԱՍԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԺԱՆ ՄՈՆԵ ՄՈԴՈՒԼԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Եվրասիա միջազգային համալսարանի կողմից կազմակերպված «Եվրամիության Կանաչ համաձայնագիրը ԵՄ սահմաններից դուրս. աշխարհաքաղաքականություն, քաղաքականություններ, համագործակցություն և զարգացում» թեմայով Ժան Մոնե մոդուլի ամառային դպրոցի մասնակիցներն այցելեցին Մատենադարան։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի Ժան Մոնե գործողության շրջանակում։ Այցի ընթացքում նրանք շրջեցին Մատենադարանի թանգարանում, եղան Ձեռագրերի վերականգնման բաժնում, ինչպես նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական վերականգնողական թղթի արտադրամասի

Կիսվել

«ԿԵՐՈՆ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ — MATENADARAN ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԻՆ, ԳԻՏԱԿԱՆ ԳԾՈՎ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՎԱՀԵ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, ՁԵՌԱԳՐԱՏԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՏԱԹԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ

Պատմական Աֆրիկյանների առանձնատան տարածքում շրջայցից հետո հիմնադրամը հյուրերին ներկայացրեց Փարիզում գործած Հրանտ Սամուելյանի Արևելյան գրախանութի հավաքածուից Wilco Wealth Management կապիտալի կառավարման ընկերության կողմից ձեռք բերված և «Կերոն» հիմնադրամին նվիրաբերած 17–19-րդ դարերի 13 հազվագյուտ տպագիր գրքերն ու 5 ձեռագրերը։ Ուսումնասիրության և համատեղ քննարկման արդյունքում որոշվեց Մատենադարանին նվիրաբերել մոտ 1672–1676 թվականներով թվագրվող և 19-րդ դարի հավելումներ ներառող

Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԸ ԿԱՐևՈՐԵԼ Է ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մատենադարան է այցելել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը։ Դեսպանը շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել նորաստեղծ ենթակառուցվածքներին, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների և վերականգնման ոլորտներում Մատենադարանի ձեռք բերած նորագույն սարքավորումների կիրառմանը։ Կլաուդիա Բուշը բարձր է գնահատել Մատենադարանի գործունեության ծավալներն ու ուղղությունները և կարևորել Հայագիտական միջազգային կոնգրեսին գերմանացի գիտնականների մասնակցությունը։ Պայմանավորվածություն է

Կիսվել

«ՄԵԿ ՏԱՐՎԱ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ». ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մաշտոցյան Մատենադարանում Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսի շրջանակում բացվել է «Մեկ տարվա հավերժություն» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են վերջին մեկ տարում կենտրոնին հանձնված եզակի ձեռագրեր, հնատիպ գրքեր, լուսանկարներ ու արխիվային փաստաթղթեր: Մատենադարանի ֆոնդերը համալրվել են նաև նոր բացառիկ նվիրատվություններով, այդ թվում՝ 17-րդ դարի «Ժողովածու» ձեռագրով և արժեքավոր տպագիր գրքերով:

Կիսվել