ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂՆԵՐԻ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱ-ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԻՆ
2021թ. ապրիլի 5-ից 9-ը Ռուսաստանի պետական գրադարանում կայացավ վերականգնողների 5-րդ միջազգային գիտա-գործնական սեմինար «Վավերագրի վերականգնում.Կոնսերվատիզմ և նորարարություն» խորագրով, որը նշված ոլորտի մասնագետների փորձի փոխանակման ամենախոշոր և հեղինակավոր հարթակն է։Սեմինարի նպատակն էր վերականգնողների, գրադարանային և թանգարանային հավաքածուների ֆոնդապահների վերապատրաստումը, վերականգնման ոլորտի նորարարությունների քննարկումը և մասնակցությունը վարպետության դասերի:Դասընթացներին ներգրավված էին հայտնի փորձագետներ, որոնք իրենց փորձը փոխանցեցին մասնագետներին:2021