ՁԵՌԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ՝ ARMENIA WINE COMPANY-Ի ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ

2023թ-ին Մատենադարանի և Արմենիա Վայն ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրի համատեքստում Մատենադարանի ձեռագրերի նորաստեղծ կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան համալրվեց լամինար-պահարանով, որն էական նշանակություն կունենա կենսաբանական նմուշառումների ճշգրտության և փորձերի մաքրության գործում։ Լամինար-պահարանը բազային սարքավորում է ցանկացած կենսաբանական լաբորատորիայի համար։ Մատենադարանի տնօրենությունը երախտագիտություն է հայտնում Արմենիա Վայն ընկերությանը հետևողական և արդյունավետ համագործակցության համար։ Հիշեցնենք, որ Armenia Wine

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ «ԾԱՂԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ» ՍՏՈՒԴԻԱՅԻ ՍԱՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԵԿԵԼԻՁԵԻ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ԶԱԱԼ ԱԲԱՇԻՁԵԻ ՀԵՏ

Բանախոսը ներկայացրել է Վրաստանում պահվող հայկական ձեռագրերի մասին նյութեր, որից հետո անկաշկանդ մթնոլորտում երեխաների հետ ծավալվել է հետաքրքիր զրույց: Գործընկեր կառույցի ղեկավարի այցը կայացել է գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում: Վրաստանից ժամանած հյուրին ուղեկցել են տարբեր երկրներից արվեստագետներ, որոնք այդուհետ շրջայց են ունեցել թանգարանի սրահներում:

Կիսվել

ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ՋԱՎԱԽՔԻՑ ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ԱՅՍՕՐ ԸՆԾԱՅԱԲԵՐԵԼ Է ԻՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԱՍՈՒՆՔԸ` ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ, ՎԵՆԵՏԻԿ, ՏՊԱՐԱՆ` ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐԻ ՀԱՆՈՒՆ ԱՆՏՈՆԻ ԲՈՐՏՈԼԻԻ, 1789Թ.։

1830թ-ին Էրզրումից Ախալցխայի Նորաշեն գյուղ գաղթած հոգևորական պապն իր հետ փրկել է նաև հին Ավետարանը։ Պապից ժառանգած Կտակարանն իրեն փոխանցել է մայրը: Տարիներ անց, Գրիգոր Եղիազարյանը որոշում է կայացրել թանկարժեք մասունքը` հնատիպ նկարազարդ Ավետարանը, պահ տալ Մատենադարանին, քանզի համարում է, որ գիրն այդպես ավելի ապահով ու խնամված կլինի։ Իր արարքով նվիրատուն ընդգծել է Հայոց ձեռագրապահոցի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ. ԲՆԱԳՐԵՐ ԵՎ ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆՆԵՐ» ԵՐԿՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

Աշխատաժողովն ընթանում է Մատենադարանի և Եվրոպական գիտահետազոտությունների խորհրդի «Հայաստանը որպես հանգույց. կապեր և մշակութային փոխհարաբերություններ միջնադարյան Եվրասիայում. IX-XIV դդ.» ծրագրի համագործակցությամբ: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ողջունի ուղերձ է հղել աշխատաժողվի մասնակիցներին, որում ընդգծել է հայագիտության զարգացման գործում իտալական կրթական ու մշակութային հաստատությունների ավելի քան երեքդարյա դերակատարությունը: Հայագիտական կենտրոնները կամրջելու և համախմբելու առաքելությունը ստանձնած Մատենադարանը բարձր

Կիսվել

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ (ԱՀՀ) ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) ղեկավարության նախագահ, «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Քերոլին Մուգարին, հոգաբարձուների խորհրդի անդամ Էնթնի Բարսամյանին և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռուզաննա Առուստամյանին։ Մատենադարանի տնօրենությունը հյուրերի հետ քննարկել է «Արմենիա Թրի Փրոջեքթ»-ի համագործակցության հեռանկարները՝ գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում տեղի ունեցող բարեփոխումերի, հետազոտական աշխատանքների արդյունքների

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 9-12 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ամառային դպրոցի տևողությունն է 3 շաբաթ, որի ընթացքում աշակերտները կծանոթանան Մատենադարանում պահվող ձեռագրերին, արխիվային փաստաթղթերին, դրանց ստեղծման և վերականգնման ընթացքին, ինչպես նաև՝ միջնադարյան արվեստի տարբեր ճյուղերին: Գրանցվելու և մանրամասն տեղեկատվության համար զանգահարեք 033028060 հեռախոսահամարին:

Կիսվել

«ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

«Դպրոցական Մատենադարան» կրթամշակութային ծրագիրն ավարտել է շրջիկ ցուցահանդես-վարպետաց դասերը ՀՀ մարզերում: Ապրիլին մեկնարկած ծրագիրն իրագործվել է Վայոց ձորի, Գեղարքունիքի ու Արարատի մարզերում: Նախատեսված 16 դասերի փոխարեն դպրոցականների հետ անցկացվել է 18 հանդիպում, որին մասնակցել է 550 աշակերտ՝ նախատեսված 480-ի փոխարեն: Ծրագիրը, որ իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով և Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ, մարզային դպրոցների աշակերտներին

Կիսվել

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՂՈՒԿԱՍ ՎԱՆԱՆԴԵՑՈՒ «ԳԱՆՁ ՉԱՓՈՅ, ԿՇՌՈՅ, ԹՒՈՅ ԵՒ ԴՐԱՄԻՑ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՐՀԻ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գերմանիայի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի Լայբնից ինստիտուտի​ և Մաշտոցյան Մատենադարանի համագործակցությամբ հրատարակվել է Ղուկաս Վանանդեցու «Գանձ չափոյ, կշռոյ, թւոյ եւ դրամից բոլոր աշխարհի» աշխատության (1699 թ.) գերմաներեն թարգմանությունը՝ ծանոթագրություններով և ընդարձակ նախաբանով (կազմող և հրատարակիչ՝ Մարկուս Դենցել, աշխատակցությամբ՝ Անահիտ Ավագյանի, Գրիգոր Գրիգորյանի, Հակոբ Մաթևոսյանի և Արմինե Մելքոնյանի)։ Հատորում ընդգրկված են Մատենադարանի գիտաշխատողներ Էռնա Շիրինյանի,

Կիսվել

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ. ԲՆԱԳՐԵՐ ԵՎ ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մաշտոցյան Մատենադարանում հունիսի 13-14-ին տեղի կունենա «Հայաստանը և հայերը համաշխարհային միջնադարում. բնագրեր և ձեռագիր մատյաններ» խորագրով աշխատաժողով՝ Մատենադարանի և Եվրոպական գիտահետազոտությունների խորհրդի «Հայաստանը որպես հանգույց.կապեր և մշակութային փոխհարաբերություններ միջնադարյան Եվրասիայում. IX-XIV դդ.» ծրագրի համագործակցությամբ: Աշխատաժողովի նպատակն է քննարկել և ուշադրություն հրավիրել հայկական կամ հայերին վերաբերող քիչ ուսումնասիրված սկզբնաղբյուրների վրա (մասնավորապես` որոշ անտեսված բնագրերի և ժանրերի)

Կիսվել

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ  ԵՎ  ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԳՈՐԾՈՂ «ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵՐԸ

Այս օրերին շրջիկ ցուցահանդես-վարպետաց դասերն անց են կացվում Գեղարքունիքի մարզում: Գավառ քաղաքի Վ.Պետրոսյանի անվան մարզային գրադարանում կազմակերպվող հանդիպումներին մեծ թվով երեխաներ տեսական ու գործնական գիտելիքներ են ստանում ձեռագրերի ընդօրինակման, վերականգնման ու նկարազարդման ուղղություններով: Աշակերտներին տրամադրվում են նաև Մատենդարանի ստեղծման ու կազմավորման պատմության մասին տեղեկություններ:

Կիսվել