ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՏՆՕՐԵՆ ՇԱՐԼ ՊԵՐՍՈՆԱՅԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Քննարկվել է համագործակցության հնարավոր ոլորտների լայն շրջանակ, մասնավորաբար՝ գրավոր ժառանգության և լուսանկարների վերականգնման գործում: Պարոն Պերսոնան հատկապես կարևորել է վերականգնող մասնագետներին Ֆրանսիայում վերապատրաստելու հնարավորությունը և, որպես մեկնարկ, հայտնել իր պատրաստակամությունը ապահովելու ինստիտուտի աշխատակիցների մասնակցությունը 2024 թ. հոկտեմբերի 8-12-ը Մատենադարանում կայանալիք «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարին: Արա Խզմալյանն

Կիսվել

ԷՋՄԻԱԾՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԻՑ Է՝ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Ձեռագիրն ընդօրինակվել է 989թ-ին Բղենո Նորավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցում՝ Ստեփանոս քահանայի պատվերով, Հովհաննես գրչի կողմից: Ավետարանն ի սկզբանե կոչվել է «Մաղարդայի Ս.Նախավկայի նշանավոր ավետարան»: Էջմիածին տեղափոխվելուց հետո վերանվանվել է «Էջմիածնի ավետարան»: Աչքի է ընկնում գրատեսակների բազմազանությամբ, գեղարվեստական զարդարվածությամբ. տասը խորաններով ու հինգ ավետարանական պատկերներով, ավարտուն հիշատակարանով և լավ պահպանվածությամբ: Էջմիածնի ավետարանը կազմված է 29,5 x

Կիսվել

ԳԷՈՐԳ Պ․ ՅԱԿՈԲԵԱՆԸ՝ «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԻՍԹԱՆՊՈՒԼԱՀԱՅ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵԱՆՔԻ ԵՒ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ» ՄԵԾԱԾԱՎԱԼ ՀԱՏՈՐՅԱԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ, ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ Է ՆՎԻՐԱԲԵՐԵԼ 21 ԼՈՒՍԱՆԿԱՐ ԵՎ 3 ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Գէորգ Պ.Յակոբեանի «Պատմություն Իսթանպուլահայ ուսումնական կեանքի և կրթական հաստատությիվններու» մեծածավալ հատորյակը ստամբուլահայ դպրոցների պատմության քսանամյա քրտնաջան ուսումնասիրությունների արդյունք է: Հեղինակը 5 մասանոց աշխատությունում պատմական ընդհանուր ակնարկ է կատարել, ներկայացրել պոլսահայ կրթական շարժման ծագումը 1790թ-ից մինչև 1923թ-ը, ինչպես նաև Թուրքիայի հանրապետության շրջանում, երկու դարերի ընթացքում գոյություն ունեցող բոլոր դպրոցների և աշակերտության վիճակագրությունները:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ՀԱՍԵԼ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ

Մատենադարանի նորաստեղծ լաբորատորիաների տեխնիկական հագեցման ծրագրի շրջանակում, AraratBank OJSC-ի աջակցությամբ, ձեռք է բերվել ավտոկլավ՝ լաբորատոր գործիքների ստերիլիզացման, ախտահանման պահարան և սնկաբանական հետազոտությունների ինկուբատոր: Առաջիկայում Մատենադարան կհասնեն ձեռագրերի կենսաքիմիական հետազոտման նոր սարքավորումներ:

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ 9-ԻՑ 12 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԵՐԸ

Մատենադարանի թանգարանային մասի տնօրեն Իվեթ Թաջարյանը երեխաներին ներկայացրել է դպրոցի կազմակերպման ընդհանուր նպատակներն ու սպասվող ժամանցի հետաքրքիր դրվագները: Այնուհետև, երեխաները գործնական դաս են ունեցել, որի ընթացքում ծանոթացել են թանգարանների ստեղծման և հանրահռչակման պատմությանն ու այնտեղ պահվող հայտնի ցուցանմուշներին։ Ստացած գիտելիքներն ամրապնդել են «Գտիր զույգը» խաղի միջոցով։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ Պ.Գ.Թ.,ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԳՈՌ ԵՐԱՆՅԱՆԻ «ԷՋԵՐ ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. ՔՐԴԱԽՈՍ ՀԱՅԵՐ, ՀԱՅԱՏԱՌ ՔՐԴԵՐԵՆ ՏՊԱԳԻՐ ԳՐՔԵՐ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Գրքում ներկայացված է Բիթլիսի (Բաղեշ) ու Դիարբեքիրի (Տիգրանակերտ) նահանգների քրդախոս հայերի պատմության` մինչև Հայոց ցեղասպանությունն ընկած ժամանակահատվածը: Քրդախոս հայերի պատմությունը քննվում է ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ արևմտահայ իրականության համատեքստում: Առաջին անգամ գավառ առ գավառ ներկայացվում է քրդախոս հայերի բնակության արեալը: Գրքում արտացոլված են նաև քրդախոս հայերի ինքնությանն առնչվող հարցերը, նրանց մասին հայախոսների ու օտարների

Կիսվել

ՁԵՌԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ՝ ARMENIA WINE COMPANY-Ի ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ

2023թ-ին Մատենադարանի և Արմենիա Վայն ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրի համատեքստում Մատենադարանի ձեռագրերի նորաստեղծ կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան համալրվեց լամինար-պահարանով, որն էական նշանակություն կունենա կենսաբանական նմուշառումների ճշգրտության և փորձերի մաքրության գործում։ Լամինար-պահարանը բազային սարքավորում է ցանկացած կենսաբանական լաբորատորիայի համար։ Մատենադարանի տնօրենությունը երախտագիտություն է հայտնում Արմենիա Վայն ընկերությանը հետևողական և արդյունավետ համագործակցության համար։ Հիշեցնենք, որ Armenia Wine

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ «ԾԱՂԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ» ՍՏՈՒԴԻԱՅԻ ՍԱՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԵԿԵԼԻՁԵԻ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ԶԱԱԼ ԱԲԱՇԻՁԵԻ ՀԵՏ

Բանախոսը ներկայացրել է Վրաստանում պահվող հայկական ձեռագրերի մասին նյութեր, որից հետո անկաշկանդ մթնոլորտում երեխաների հետ ծավալվել է հետաքրքիր զրույց: Գործընկեր կառույցի ղեկավարի այցը կայացել է գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում: Վրաստանից ժամանած հյուրին ուղեկցել են տարբեր երկրներից արվեստագետներ, որոնք այդուհետ շրջայց են ունեցել թանգարանի սրահներում:

Կիսվել

ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ՋԱՎԱԽՔԻՑ ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ԱՅՍՕՐ ԸՆԾԱՅԱԲԵՐԵԼ Է ԻՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԱՍՈՒՆՔԸ` ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ, ՎԵՆԵՏԻԿ, ՏՊԱՐԱՆ` ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐԻ ՀԱՆՈՒՆ ԱՆՏՈՆԻ ԲՈՐՏՈԼԻԻ, 1789Թ.։

1830թ-ին Էրզրումից Ախալցխայի Նորաշեն գյուղ գաղթած հոգևորական պապն իր հետ փրկել է նաև հին Ավետարանը։ Պապից ժառանգած Կտակարանն իրեն փոխանցել է մայրը: Տարիներ անց, Գրիգոր Եղիազարյանը որոշում է կայացրել թանկարժեք մասունքը` հնատիպ նկարազարդ Ավետարանը, պահ տալ Մատենադարանին, քանզի համարում է, որ գիրն այդպես ավելի ապահով ու խնամված կլինի։ Իր արարքով նվիրատուն ընդգծել է Հայոց ձեռագրապահոցի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ. ԲՆԱԳՐԵՐ ԵՎ ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆՆԵՐ» ԵՐԿՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

Աշխատաժողովն ընթանում է Մատենադարանի և Եվրոպական գիտահետազոտությունների խորհրդի «Հայաստանը որպես հանգույց. կապեր և մշակութային փոխհարաբերություններ միջնադարյան Եվրասիայում. IX-XIV դդ.» ծրագրի համագործակցությամբ: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ողջունի ուղերձ է հղել աշխատաժողվի մասնակիցներին, որում ընդգծել է հայագիտության զարգացման գործում իտալական կրթական ու մշակութային հաստատությունների ավելի քան երեքդարյա դերակատարությունը: Հայագիտական կենտրոնները կամրջելու և համախմբելու առաքելությունը ստանձնած Մատենադարանը բարձր

Կիսվել