ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՏՆՕՐԵՆ ՇԱՐԼ ՊԵՐՍՈՆԱՅԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Քննարկվել է համագործակցության հնարավոր ոլորտների լայն շրջանակ, մասնավորաբար՝ գրավոր ժառանգության և լուսանկարների վերականգնման գործում: Պարոն Պերսոնան հատկապես կարևորել է վերականգնող մասնագետներին Ֆրանսիայում վերապատրաստելու հնարավորությունը և, որպես մեկնարկ, հայտնել իր պատրաստակամությունը ապահովելու ինստիտուտի աշխատակիցների մասնակցությունը 2024 թ. հոկտեմբերի 8-12-ը Մատենադարանում կայանալիք «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարին: Արա Խզմալյանն