ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑՈՒ 350 ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Այս նպատակով Մատենադարանի պատվիրակությունը, տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, ժամանել է Սուրբ Ղազար կղզի:Առաքելության մեկնարկն իրականացվում է Մատենադարանի տնօրենի լիազորված ներկայացուցիչ Հովհաննես Առաքելյանի և Վենետիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանի գործուն աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ։Պատվիրակության կազմում են Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը։Առաքելության մասնագիտական աշխատանքներում ընդգրկված են Մատենադարանի ավագ վերականգնողներ

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԼՈՆԴՈՆԻ ԱՃՈՒՐԴՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՎԱԾ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԱՆԳԼԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԱՑՈՒՑԱԿԸ

Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Տեր Ներսես ավագ քահանա (Վրեժ) Ներսեսյանի՝ «A Catalogue of Armenian Manuscripts Sold by London Auction Houses» ձեռագրացուցակը, որն առաջին անգամ մեկտեղում է Լոնդոնի հեղինակավոր աճուրդի տներում վաճառված հայերեն ձեռագրերի նկարագրությունները։ Հրատարակությունը եզակի նշանակություն ունի ձեռագրագիտական ուսումնասիրությունների համար։ Այն ամփոփում է ավելի քան քառասուն տարվա աշխատանքի արդյունքը՝ ներառելով 1974–2016 թվականներին Sotheby’s,

Կիսվել

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մատենադարան են այցելել Թուրքիայի Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ, Գերապայծառ Տեր Վարդան թագադիր ծայրագույն վարդապետ Կիրակոս Գազանճյանը և Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի ու Արևելյան Եվրոպայի կաթողիկե հայոց առաջնորդ, Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանը Հյուրերը հանդիպել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանին և տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանին, քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները։ Նրանք այցելել են նաև Վերականգնման բաժին։

Կիսվել

ԳԻՏԱԺՈՂՈՎ ՍՈՖԻԱՅՈՒՄ

Մատենադարանի Արևելագիտության բաժնի վարիչ պ․գ․դ․ պրոֆ․ Քրիստինե Կոստիկյանը մասնակցել է հունիսի 18-19-ին Սոֆիայի Ս․ Կլեմենտ Օխրիդսկու անվան Համալսարանում կազմակերպված «Հայաստան՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ միջազգային գիտաժողովին՝ կարդալով զեկուցում Ս․ Թովմա Առաքյալի վանքի պարսկերեն վավերագրերը որպես Ագուլիսի 18-րդ դարի սկզբնաղբյուր թեմայով։

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԽԻԶԱՆԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԸ․16-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋ-17-ՐԴ ԴԱՐ ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔ-ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել ավագ գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի «Խիզանի մանրանկարչության արվեստանոցը․16-րդ դարի վերջ-17-րդ դար(Մատենադարանի հավաքածու)» պատկերագիրք-ուսումնասիրությունը։ Գիրքը նվիրված է հայ ձեռագրարվեստի խոշոր կենտրոններից մեկի՝ Խիզանի 16-17-րդ դարերի մանրանկարչության առանձնահատկությունների ուսումնասիրությանը։ Խմբագիր՝ Լուսինե ՍարգսյանՁևավորումը՝ Մարտիրոս Տոլմաճեանի Պատկերագիրքը լույս է տեսել «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի աջակցությամբ։ Ուսումնասիրության առաջաբանին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ, ԱՐՎԵՍՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՀՐԱՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 95-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Միջոցառման շրջանակում կայացավ Հրավարդ Հակոբյանի «Խիզանի մանրանկարչության արվեստանոցը» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև «Կյանքը Մատենադարանում» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է գիտնականի կյանքին և գործունեությանը: Միջոցառմանը շնորհավորական ուղերձներով հանդես եկան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Վարդան Ազատյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Մատենադարանի միջնադարյան արվեստի բաժնի ղեկավար

Կիսվել

ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ «ՀՈԳԵՎՈՐ ՔԱՐՏԵԶԻ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ. ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ» ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մեկ սրահում կազմակերպված ցուցադրությունն ունեցել է աննախադեպ հետաքրքրություն՝ կարճ ժամանակահատվածում հյուրընկալելով շուրջ 13 000 այցելուի։ Մատենադարանի հավաքածուների միջազգայնացումը շարունակելու է մնալ առաջնահերթություն:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-Ի ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՎԱԽԹԱՆԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ Վախթանգ Աբրահամյանը ծանոթացել է Մատենադարանի ցուցադրություններին, այցելել վերականգնման նոր լաբորատորիաներ, մասնավորապես, ծանոթացել՝ «ԱրարատԲանկի» հովանավորությամբ բացված ձեռագրերի կենսաքիմիական հետազոտման լաբորատորիային և բանկի աջակցությամբ տեղադրված անվտանգության արտաքին համակարգին։ Մատենադարանի տնօրենությունը մասնակցել է նաև բանկի 35-րդ տարեկան հաշվետու նիստի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։ Երկուստեք կարևորվել է վճռականությունը՝ հետայսու ևս գործակցել գրավոր ժառանգության պահպանման և

Կիսվել

SOTHEBY’S ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՏԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ հունիսի 14-17-ը Հայաստան են ժամանել միջազգային հեղինակավոր Sotheby’s Collectors Group-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (EMEA) տարածաշրջանի ղեկավար Ալինա Դեյվին և Sotheby’s-ի Մերձավոր Արևելքի և Հնդկաստանի նախագահ Էդվարդ Գիբսը։ Հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը, գիտահետազոտական և վերականգնողական գործունեությանը, ինչպես նաև Մատենադարանի միջազգային համագործակցության ծրագրերին։ Այցը կարևոր

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ «ՄՏՔԱՐԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՄԻՋև ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Հուշագրով նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում, որոնք միտված են Մատենադարանում ձևավորվող գիտական արդյունքի, հայկական գրավոր ժառանգության հանրահռչակմանը, կրթական և գիտահանրամատչելի բովանդակության ստեղծմանը, ինչպես նաև հանրային բանախոսությունների, քննարկումների, հարցազրույցների և մեդիա նախագծերի կազմակերպմանը։ Համագործակցության նպատակը ժամանակակից հաղորդակցական և կրթական գործիքների միջոցով գիտական և մշակութային ժառանգությունը հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնելն է։

Կիսվել