ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԾՆՆԴՅԱՆ 1650-ԱՄՅԱԿԻՆ
2011 թ. սեպտեմբերի 20-22-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նորաբաց մասնաշենքում կայացավ առաջին միջազգային գիտաժողովը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանում և արտասահմանի հեղինակավոր գիտակրթական հիմնարկներում և հայագիտական կենտրոններում աշխատող շուրջ երեք տասնյակ հայագետներ՝ լեզվաբաններ, պատմաբաններ, արվեստաբաններ, ձեռագրագետներ: Գիտաժողովի ընդգրկուն ծրագրում ներառված էին Մեսրոպ Մաշտոցի կյանքի և ստեղծագործության, ապրած պատմական



