«ԳՐԱՏՈՆ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՔՍՊՈ-ՏՈՆԱՎԱՃԱՌ

2024 թ. հուլիսի 19-22-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում հրավիրվում է Միջազգային հայագիտական առաջին կոնգրեսը:Կոնգրեսի շրջանակում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ՝ համաժողով, գրքի շնորհանդես, կլոր սեղան-քննարկումներ, մշակութային ծրագիր և «Գրատոն»՝ հայագիտական գրքի միջազգային առաջին էքսպո-տոնավաճառը: Առաջին անգամ կազմակերպվող հայագիտական գրքի էքսպո-տոնավաճառի շրջանակում կներկայացվեն Հայաստանի և Սփյուռքի պետական ու մասնավոր շուրջ երկու տասնյակ հրատարակչությունների, թանգարանների ու տարբեր

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ  «ՉԱՐՍԱՆՋԱԿԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ» ՆՎԻՐԱՏՈՒ ՀԵԼԵՆ ԴԱԴԱՅԱՆ-ՓԱՌՆԱԿՅԱՆԸ

Այսօր Մատենադարան են այցելել «Չարսանջակի Ավետարանի» նվիրատու Հելեն Դադայան-Փառնակյանը՝ ուղեկցությամբ դուստր Ռոքսան Մաքասջյանի, ով Ամերիկայում «The Genocide Education Project» ծրագրի համակարգողն է: Նա ամեն տարի Հայաստան է բերում 15-ից 20 ամերիկացի ուսուցիչների, որպեսզի յուրացնեն ցեղասպանության թեմայի դասավանդման և ամերիկյան տարբեր կրթական հաստատություններում մատուցման մեթոդիկան։ Ծրագրի շրջանակներում պատվիրակությունը Մատենադարանում աշխատաժողով-այցելություն է ունեցել, որի ընթացքում նախ վիրտուալ

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ-ՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԽՐԻՍՏՈՍ ՍՈՖԻԱՆՈՊՈՒԼՈՍԸ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ դեսպանը շրջել է թանգարանի սրահներում, ծանոթացել ժամանակավոր և մշտական ցուցադրություններին, հայերեն և այլալեզու ձեռագրերի նմուշներին, ինչպես նաև, այցելել հին ձեռագրերի վերականգնման բաժին։ Այցի ավարտին Արա Խզմալյանն առանձնազրույց է ունեցել բարձրաստիճան հյուրի հետ, քննարկել են ապագա համագործակցության հեռանկարները։

ՉԱՐՍԱՆՋԱԿԻ ԱՎԵՏԱՐԱՆ

Այս արժեքավոր ձեռագիրն ընդօրինակվել է 1471 թ․ Երուսաղեմում՝ Սիմեոն վարդապետ գրչի կողմից, ապա տարվել է Արևմտյան Հայաստան և պահվել Չարսանջակ գավառակի (Դերսիմի գավառ) Կոտառիչ գյուղում։ Այնտեղ այն պահվել և մեծարվել է Սուրբ Գևորգ եկեղեցում և հայտնի էր որպես «հրաշագործ», «հրաշափառ», «խնդրակատար» մատյան։ Մատյանի մոտ աղոթելու համար եկեղեցի ուխտագնացության էին գալիս ինչպես տարածաշրջանում ապրող քրիստոնյա հայերը,

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ Է ՁԵՌԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՀՈՒՄՔՈՎ ԹՂԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼ

Մատենադարանի վերականգնման բաժնի մասնագետների ուսումնասիրությունների ու փորձարկումների արդյունքում հնարավոր է դարձել աշխարհում հայտնի ձեռագրերի վերականգնման ճապոնական թուղթը ստանալ նաև հայկական հումքից։ Ծրագիրն իրագործվում է Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի, Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող #EU4Culturelture ծրագրի (որի առաջատար գործընկերը Գյոթե Ինստիտուտն է), Impact Hub Yerevan «Իմփաքթ Հաբ Արմենիա Սոցիալական Նորարարության Զարգացման» հիմնադրամի և Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ԲԵԼԳԻԱԿԱՆ BREPOLS ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Մատենադարանը համագործակցության պայմանագիր է կնքել միջնադարագիտության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող հրատարակչություններից մեկի՝ բելգիական Brepols-ի հետ (հիմնադրվել է 1795 թ.)։ Brepols-ը, որը հանրահայտ է այնպիսի հեղինակավոր հրատարակություններով, ինչպիսիք են Corpus Christianorum, Patrologia Orientalis, Corpus Christianorum Series Apocryphorum մատենաշարերը և այլ բազմահատորյակներ, հրատարակելու է մեր նոր MEMAS (Matenadaran: Medieval and Early Modern Armenian Studies) օտարալեզու գիտական հանդեսը։

ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Է «ԲՆԱԳԻՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ․ԱՆՏԻԿ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՐՐՈՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Մատենադարանը, ՌԴ ԳԱ Համաշխարհային գրականության ինստիտուտի (ՀԳԻ) և ՌԴ ժողովրդական տնտեսության և Հանրային ծառայության ակադեմիային կից Հումանիտար հետազոտությունների դպրոցի հետ համատեղ, անցկացնելու է «Բնագիր և մեկնություն․ անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնաբանման խնդիրներ» խորագրով երրորդ գիտաժողովը։ Այն տեղի կունանա Մատենադարանում 2024 թ․ հոկտեմբերի 22-25-ը։ Ինչպես որ նախորդ երկուսի ժամանակ, այս գիտաժողովում էլ արծարծվելու են առանձին հատվածների

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԹՂԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի իրագործմանը աջակցում են ●Արմենիա Թրի փրոջեքթ բարեգործական հիմնադրամը ●Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող EU4CULTURE ծրագիրը, որի առաջատար գործընկերը Գյոթե Ինստիտուտն է ●«Իմփաքթ Հաբ Արմենիա Սոցիալական Նորարարության Զարգացման» հիմնադրամը Մանրամասներն այստեղ:

ԿՈՆԳՐԵՍԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՆԱԴԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՐԹԱԿ

Հայագիտական միջազգային կոնգրեսը նպաստելու է բարձրագույն կրթության և գիտության ՀՀ պետական քաղաքականության վերաբերյալ միջազգային գիտական շրջանակների իրազեկվածության բարձրացմանը, հայագիտության միջազգային վերադիրքավորման միջավայրի ձևավորմանը: Բացառիկ հնարավորություն է ընձեռվելու հայ ձեռագրական կենտրոնների հետ գրավոր ժառանգության համատեղ ուսումնասիրման և պահպանման հարթակ ստեղծելու համար: Ծրագրով նախատեսված միջոցառումներին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այս հղումով: Տե՛ս գիտաժողովի ծրագիրը:

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ, «Հայաստանի Վերականգնողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, քիմիական գիտությունների թեկնածու, վերականգնող Գայանե Էլիազյանը՝ «Մատենադարան» Մ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի գրավոր ժառանգության վերականգնման ու պահպանման, մասնագիտական կադրերի պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա գործունեության համար, ինչպես նաև ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով։