ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ՝ «ԿԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳԻՐ 2024»-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԿՈՒ ԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ ԵՐԵՔԱԿԱՆ ՏԱՐՈՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

«Լեզվիմացություն. բազմալեզվություն թե՞ բազմամանրալեզվություն –16-18-րդ դարերի հայերեն ձեռագիր դեղագրքերի և բժշկարանների հանրալեզվաբանական քննություն» խորագրով ծրագրի ղեկավարն է Մատենադարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Կիրակոսյանը։ Ծրագրի անդամներն են Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Վեներա Մակարյանը, Գոռ Երանյանը, և ԵՊԲՀ-ի ասիստենտ Գայանե Սահրադյանը։ Ծրագիրը վերաբերում է 16-18-րդ դարերի հայերեն ձեռագիր բժշկարանների, դեղագրքերի, նաև՝ մատենակից և առանձին բառարանագրական երկերի բնագրերի լեզվական հարցերին՝

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ Է ԸՆԾԱՅԱԲԵՐԵԼ ԱՄԻՐԴՈՎԼԱԹ ԱՄԱՍԻԱՑՈՒ ԸՆԴՕՐԻՆԱԿՎԱԾ ՁԵՌԱԳԻՐԸ

Հայաստանի ամենահեղինակավոր ու առաջադեմ, իր առաքելությամբ բացառիկ համալսարաններից մեկի` Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողությունը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին է ընծայաբերել 15-րդ դարի բնագետ–բժիշկ, մատենագիր, բառարանագետ Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» աշխատության շուրջ 300 տարի առաջ ընդօրինակված ձեռագիրը:Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր և ողջ աշխատակազմի անունից հայտնել է խորին շնորհակալություն կարևոր այս նախաձեռնության համար, որի իմաստը շատ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ

Մատենադարանի ղեկավարությունը և գիտնականներն այցելել են Զինվորի տուն՝ իրենց հետ տանելով խնդրակատար մի մատյան՝ Շուխոնց ավետարանը, որ կոչված է իրականացնելու հավատավորների իղձերը: Մեր իղձերի շարքում է Մատենադարանի և հայ երիտասարդության հանդիպումն ու փոխադարձ պատասխանատվությունը: Իսկ պատասխանատվությունը ձևավորվում է միայն ճանաչողության հիմքի վրա: Մատենադարանն աշխարհասփյուռ ձեռագրերի տունն է, և ձեռագրի տունդարձը՝ մեր գերագույն նպատակը: Զինվորի տան

ՄԻՋՆԱԴԱՐԱԳԻՏԱԿԱՆ 10-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Նոյեմբերի 28-30-ը Մատենադարանում տեղի կունենա «Միջնադարագիտական 10-րդ միջազգային գիտաժողով»-ը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը), որին մասնակցելու են շուրջ երեք տասնյակ հետազոտղներ հայաստանյան և արտասհամանյան գիտակրթական տարբեր հաստատություններից:Այս տարի լրանում է Մատենադարանի երիտասարդական գիտաժողովի 10-րդ հոբելյանական տարին։ Այդ կապակցությումբ, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, գիտաժողովն այսուհետև հանդես կգա նոր՝ «Մատենադարանի միջնադարագիտական գիտաժողով» անվանումով:Այս տարի առաջին անգամ գիտաժողովի շրջանակում

ԷՐԱԶՄՈՒՍ+ ԾՐԱԳՐՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

2024 թվականի հոկտեմբերի 14-ից 18-ը Մատենադարանի գիտաշխատողները՝ ավագ գիտաշխատող, պ. գ. թ. Գառնիկ Հարությունյանը և կրտսեր գիտաշխատող Տաթևիկ Ստեփանյանը, Էրազմուս+ ծրագրով մասնագիտական վերապատրաստում են անցել Սալոնիկի Արիստոտելի համալսարանում (Հունաստան)՝ 2024-2025 թթ. ձմռան կիսամյակի գիտական անձնակազմի փոխանակման շրջանակում։ Գառնիկ Հարությունյանը Արիստոտելի համալսարանի Աստվածաբանության բաժանմունքում (School of Theology) հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ է անցկացրել Աստվածաբանության ֆակուլտետի մի

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԻՆԱԼԿՈ (INALCO) ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ

2024 թ․ նոյեմբերի 9-ին Հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Ադվանին և գործադիր տնօրեն Առնո Ժենևուան՝ Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (INALCO) դոցենտ, «Հիշատակարան» ՀԿ-ի գիտական տնօրեն Աննա Լեյլոյան-Եկմալյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել Մատենադարանի ստորաբաժանումներում՝ ծանոթանալով նոր ցուցադրություններին, թվայնացման և վերականգնման բաժինների, ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների նորաստեղծ լաբորատորիայի աշխատանքներին։ Շրջայցի վերջում հյուրերը Մատենադարանի տնօրենի, վերջինիս տեղակալների և այլ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐՎԵՍՏ ԵՎ ԱՐՀԵՍՏ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ-ՑՈՒՑԱՍՐԱՀԸ

Առաջին անգամ Մատենադարանի այցելուներին հնարավորություն կտրվի ամբողջական պատկերացում կազմելու մատյանների ստեղծման պատմության, բժշկագիտության մասին: Ծրագրի հիմքում Մատենադարանի բնագրական, մասնավորապես՝ բժշկագիտական և տոմարագիտական ուսումնասիրությունների, փորձարարական-կիրառական հետազոտությունների արդյունքներն են: Ցուցադրված նյութերը և բաղադրատոմսերն առնված են բացառապես ձեռագիր մատյաններից: Բացմանը ելույթ ունեցան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Արվեստի բաժնի վարիչ, ծրագրի ղեկավար Նազենի Ղարիբյանը, ինչպես նաև աջակից կառույցների և

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄ

Քանդակագործ Ռաֆֆի Ետալեանը Մատենադարանին է նվիրաբերել իր ստեղծագործական աշխատանքը՝ Հակոբ Մեղապարտի բրոնզաձույլ քանդակը։ «Մեղապարտի» բրոնզաձույլ հուշարձանը հեղինակը քանդակել էր 2012թ․-ին՝ հայկական առաջին տպագիր գրքի՝ «Ուրբաթագիրք» 500-ամյակի առիթով։ Արձանի բացման և օրհնության հանդիսավոր արարողությունն իրականացրել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Բենեդիկտոս XVI-ը։ Հուշարձանի բրոնզաձույլ քանդակը Վատիկանում Հռոմի Սրբազան Քահանայապետ Բենեդիկտոս XVI-ի հավաքածուի մի մասն է: Իր խոսքում

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-24-Ը ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԲՆԱԳԻՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ․ ԱՆՏԻԿ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ» ԱՄԵՆԱՄՅԱ ԵՐՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Մատենադարանի հյուրերի թվում էին անտիկ և միջնադարյան՝ բյուզանդական ու արևմտաեվրոպական մշակույթների հայտնի մասնագետներ և ուսանողներ, ինչպես նաև հայագետներ Մատենադարանից ու հայաստանյան այլ գիտական հաստատություններից։ Խիստ հագեցած աշխատանքային երեք օրվա ընթացքում ներկայացվեց մոտ հինգ տասնյակ զեկուցում, ծավալվեցին աշխույժ և արդյունավետ քննարկումներ։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց աշխատանքին ու հետաքրքրությունների շրջանակին և հույս հայտնեցին, որ նման միջոցառումները