ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ՝ «ԿԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳԻՐ 2024»-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԿՈՒ ԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ ԵՐԵՔԱԿԱՆ ՏԱՐՈՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

«Լեզվիմացություն. բազմալեզվություն թե՞ բազմամանրալեզվություն –16-18-րդ դարերի հայերեն ձեռագիր դեղագրքերի և բժշկարանների հանրալեզվաբանական քննություն» խորագրով ծրագրի ղեկավարն է Մատենադարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Կիրակոսյանը։ Ծրագրի անդամներն են Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Վեներա Մակարյանը, Գոռ Երանյանը, և ԵՊԲՀ-ի ասիստենտ Գայանե Սահրադյանը։ Ծրագիրը վերաբերում է 16-18-րդ դարերի հայերեն ձեռագիր բժշկարանների, դեղագրքերի, նաև՝ մատենակից և առանձին բառարանագրական երկերի բնագրերի լեզվական հարցերին՝

Կիսվել