ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԻՋՆԱԴԱՐԱԳԻՏԱԿԱՆ 10-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Եռօրյա գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել Հայաստանի և արտերկրի (Ռումինիա, Իտալիա, Հունաստան, Շվեյցարիա, Ավստրիա, Իսրայել, Ֆրանսիա) գիտակրթական տարբեր հաստատությունների շուրջ երեք տասնյակ հետազոտողներ։ Զեկուցումները վերաբերում էին միջնադարագիտության ամենատարբեր բնագավառների (ձեռագրագիտություն, աղբյուրագիտություն, բանասիրություն, արվեստագիտություն, պատմագիտություն և այլն), որոշ օրինակներով ներկայացվեց թվային հումանիտար գիտության նշանակությունը հայագիտական հետազոտություններում։ Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Խաչիկ Հարությունյանը, բարձր գնահատելով գիտաժողովի կարևորությունը, ամփոփմանը