ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը գործընկեր կառույցների ղեկավարների հետ այցելել է ԻՆԱԼԿՈ հիմնադրամ և Ֆրանսիայի Ազգային արխիվ, ուր տնօրենների հետ քննարկել է համատեղ գիտահետազոտական աշատանքների, կրթության և գրավոր ժառանգության պահպանման ոլորտներում առաջիկա ծրագրերը: Մատենադարանի տնօրենն առաջարկել է համատեղ ջանքերով մեծացնել արտաքին մասնագիտական ներուժի ընդգրկումը հայագիտական-միջնադարագիտական հետազոտություններում: Տնօրենը ներկայացրել է Միջազգային հայագիտական կոնգրեսի արդյունքները և հրավիրել Ֆրանսիայի