ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԻ ԳՐԱՎՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԽՈՇՈՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ
Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շարլ Պերսոնազի հրավերով, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը հանդիպումներ կունենան Ֆրանսիայի ազգային գրադարանի, Ազգային արխիվի և վերականգնման կենտրոնների ու կրթական օղակների ղեկավարների հետ: Կքննարկվեն գրավոր ժառանգության ուսումնասիրման, պահպանման ու վերականգնման ոլորտներում առաջիկա համատեղ ծրագրերը: