«Ես հիացած եմ Մատենադարանի ձեռագրական ժառանգությամբ։ Թուրքմենստանը ևս հարուստ մշակութային ժառանգություն ունի՝ շուրջ 12 հազար ձեռագիր, որոնք ուսումնասիրվում և վերականգնվում են։ Գիտնականների և փորձի փոխանակման լուրջ հնարավորություններ կան»,–ասաց Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը՝ հավելելով, որ Հայաստանի և Թուրքմենստանի նոր սերունդն արդեն իսկ բացառիկ մշակութային ժառանգություն ունի։
Թուրքմենստանի նախագահն իր հիացմունքը հայտնեց Մատենադարանի ձեռագրական ժառանգության կապակցությամբ՝ հատկապես տպավորված Մատենադարանի արևելյան ձեռագրերը ներկայացնոդ ցուցասրահով և բժշկական ուսումնասիրություններով, մասնավորապես, Ամիրդովլաթ Ամասիացու, Մխիթար Հերացու ձեռագրերով և դեղաբույսերով, որոնք պարունակում են մանրամասն բժշկական նկարագրություններ։
«Հայ-թուրքմենական համագործակցությունն ամրապնդվեց «Հիշոդության կերպարանքներ» միջագգային սեմինարի շրջանակներում։ Մենք հրապարակել ենք գիտական հոդվածների ժոդովածու, որն իր տեսակի մեջ բացառիկ է, քանզի ընդգրկում Է ԱՊՀ և մերձբալթյան երկրների տպագրական ոդջ փորձը, այդ թվում նաև՝ թուրքմենականը։ Մատենադարանն այսօր սերտ համագործակցություն ունի թուրքմենական ձեռագրագետների և վերականգնողների հետ»,– ասաց Մատենադարանի արխիվային փաստաթդթերի պահպւսնման, գիտական մշակման եւ թվայնացման բաժնի վարիչ Արա Խզմալյանը՝ հույս հայտնելով, որ հայ-թուրքմենական հարաբերություններն ավելի կգարգանան և կսերտանան։
Մատենադարանը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին նվիրեց մի շարք գրքեր, դրանց թվում՝ հայկական և արևելյան մանրանկարչության ալբոմները, Ամիրդովլաթ Ամասիացու «Անգիտաց անպէտ» գրաբարից թարգմանված աշխատությունը, ինչպես նաև բժշկական տարբեր գրքույկներ։ Բարեկամ երկրի պատվիրակությունն իր հերթին թուրքմենական բարձրակարգ և գեղեցիկ գորգեր նվիրեց Մաշտոցի անվան Մատենադարանին։