ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
2013թ. մարտի 22-23-ը՝ ժամը 11.00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում (Մատենադարան) կանցկացվի Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների հերթական գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում են Մատենադարանի տարբեր բաժիններում աշխատող ու թեմատիկ խմբերում ընդգրկված 20 գիտաշխատող: Կներկայացվեն զեկուցումներ հայ ձեռագրական ժառանգության պահպանության և ուսումնասիրության, հայ միջնադարյան արվեստի ու գրականության, հայոց լեզվի պատմության բազմաբնույթ խնդիրների վերաբերյալ: Գիտաժողովն իրականություն է դարձել վերջին