ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մայիսի 28-ին Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը այցելեց Երևան: Իր մասնավոր այցը սկսելով որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր: Զվարթնոց օդանավակայանում արքայազնին դիմավորեց «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագրի հիմնադիր Արմեն Սարգսյանը, որի հրավերով է Հայաստանում գտնվում Ուելսի արքայազնը: Արմեն Սարգսյանն արքայազնին ուղեկցեց Մատենադարան, որտեղ նրանց դիմավորեց տնօրեն Հրաչյա Թամրազյանը:Այդ մասին տեղեկացնում են «Երևան, իմ սեր» ծրագրի լրատվական ծառայությունից:
   Արքայազնը ծանոթացել է Մատենադարանի բացառիկ հավաքածուի կարևորագույն նմուշներին, այդ թվում XIII դարի Աստվածաշնչին: Մատենադարանի կողմից արքայազնին որպես նվեր մատուցվել է Գրիգոր Նարեկացու արծաթապատ «Մատյան ողբերգությանը»:

Կիսվել