«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ. ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթների նախարարությունների նախաձեռնությամբ, Հայաստանում սույն թվականի նոյեմբերի 21-23 անց է կացվել «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. Մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովը: Այդ առիթով Հայաստան էին ժամանել ռուսաստանյան հեղինակավոր գրեթե բոլոր թանգարանների տնօրեններն ու ներկայացուցիչները: Հայաստանյան և ռուսաստանյան թանգարանների միջև գործակցությունը նորություն չէ, սակայն