Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հրատարակել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԷ հատորը, որ ներկայացնում է ԺԱ դարի հայ մատենագիրների երկերը։
Հատորում ընդգրկված բնագրերի գերակշիռ մասը նոր քննական-համեմատական բնագրեր են։
Հատորում ներառված են ՊԵՏՐՈՍ ԳԵՏԱԴԱՐՁ կաթողիկոսի («Շարականներ», «Յիշատակարան ստացողի». հրատ. պատրաստեց Խաչիկ Հարությունյանը), ԳՐԻԳՈՐ Բ ՎԿԱՅԱՍԵՐԻ («Սրբոյ Գրիգորի եւ Հայոց վերադիտողի Վկայասիրի, բան յորդորական վասն մոլորման զատկի», «Խաւսք Գրիգորի Հայոց կաթողիկոսի որ նախ Վահրամ առձայնեալ եւ, յորժամ կաթողիկոս ձեռնադրեցաւ, Գրիգորիս կոչեցաւ յանուն նախնոյն իւրոյ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին, ասացեալ վասն պատուիրանաց նախահարցն», «Տաւնանամակի յիշատակարանը». հրատ. պատրաստեց Գոհար Մուրադյանը), ԱՆԱՆԻԱ ՍԱՆԱՀԵՑՈՒ («[Ա]նանիայի Հայոց վարդապետի՝ ի խնդրոյ հաւր Դիոսկորոսի, զոր յետոյ իմ աղաչեալ զլուսաւորիչ վար[դապե]տն սարկաւագ ըստ մականութեան եւ երկրորդ լուսաւ[որիչ] հայ ազգին, եւ յաղագս սիրոյն, զոր էր առ իմ անպիտանութիւն, [բ]ազում ջանիւ աշխատութիւն կրեաց յաղագս այսր տառիս», «Յաղագս Յովհաննու Մկրտչի Անանիա վարդապետի ասացեալ», «ՅԱնանէ վարդապետէ ասացեալ ի խաչելութիւն Պետրոսի». հրատ. պատրաստեց Հակոբ Քյոսեյանը), ԳԵՈՐԳ ՎԱՐԴԱՊԵՏՄԵՂՐԻԿԻ («Մեղրիկ վարդապետին ասացեալ յաղագս աղաւթից եւ զղջման մեղաց». հրատ. պատրաստեց Հրաչյա Թամրազյանը, «Բանք խոստովանութեան յանցանաց ասացեալ սուրբ վարդապետին Մեղրկայ», «Աղաւթք նորին», «Խոստովանութիւն հաւատացելոց ուղղափառաց զոր ասացեալ է Մեղրկայ վարդապետին», «Աղաւթք եւ երգք աւրհնութեանց ոգւոց արթնոց եւ մաղթանք մաքուր մտաց առ Աստուած ասաց[եալ] սուրբ վարդապետ[ի]ն Գէորգեա Մեղրկա[յ]», «Աղաւթք Մեղրիկ վարդապետի ասացեալ ի Հայրն երկնաւոր», «Խրատք եւ խոստովանութիւն մանկանց եկեղեցոյ եւ ամենայն քրիստոնէից մասնաւոր առ Աստուած ի սուրբ վարդապետաց Մեղրկայ եւ յԱնանիայէ», «Մատեան պաղատանաց սուրբ վարդապետին Մեղրկայ զկնի ելից իւրոց յաշխարհէ», «Յիշատակարան». հրատ. պատրաստեց Գուրգեն Գասպարյանը), ՊՈՂՈՍ ՏԱՐՈՆԱՑՈՒ («Թուղթ երանելւոյն Պաւղոսի Տարաւնացւոյ յաղթաւղ ախոյեան վարդապետի ընդ դէմ Թէոփիստեայ հոռոմ փիլիսոփային», «Պաւղոսի իմաստասիրի Տարաւնացոյ վարդապետի խաւսք ընդ դէմ չարաբար երկաբնակացն հոռոմոց թղթին պատասխանի». հրատ. պատրաստեց Գեւորգ Ալավերդեանը, «Գործնական եւ արդիւնական վարդապետին Հայոց մեծին Պաւղոսի Ղազարու վանից վանականի բացայայտութիւն ժամուց աղաւթից». հրատ. պատրաստեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, «Յաղագս մարմնաւորութեան տեառն», «Պատճառ երկրորդ շաբաթու երկուշաբաթ աւուրն թէ որպէս երկրորդ շաբաթուս հինգ աւուրցս հաւասար ունի զընթերցուածսն եւ զսաղմոսն զատ եւ որիշ յայլոցն շաբաթուց առ եւթներորդ շաբաթն հայելով», «Յաղագս քառասնորդաց պահոցն», «Պաւղոսի Տարոնեցւոյ ասացեալ ի խորհուրդ քառասնորդաց պահոցս», «Երիցս երանեալ սուրբ վարդապետին Պաւղոսի Տարաւնացւոց ասացեալ բան հաւատոյ ընդդէմ հերձուածողաց դաւանութիւն ի սուրբ երրորդութիւնն. աւգնեա՛, Յիսո՛ւս», «Յաղագս Վարդավառին խորհրդոյ յաւետարանին մեկնութենէ սրբոյն Պաւղոսի Վերծանաւղի ասացեալ». հրատ. պատրաստեց Հակոբ Քյոսեյանը), ԳԵՈՐԳ ԼՈՌԵՑՈՒ («Տեառն Գէորգեայ հայոց վերադիտողի եւ հոգեշնորհ փիլիսոփայի պատասխանի թղթոյն Յովհաննիսի ասորւոց պատրիարգի», «Ի հաւատոյ թղթէն տեառն Գէորգայ հայոց կաթուղիկոսի, որ առ Յոհաննէս պատրիարգն ասորոց». հրատ. պատրաստեց Ազատ Բոզոյանը), ՍԻՍԻԱՆՈՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՍԵԲԱՍՏԱՑՈՒ («Երանելոյն տեառն Սիսիանոսի վարդապետի խաւսք ասացեալ յամենագովեստ ժողովն ի տաւն սրբոց Քառասնիցն ի խնդրոյ նոյն ժողովոյն ի նմին քաղաքի Սեբաստիայ եւ յեկեղեցւոջ Սրբոց Քառասնից եւ ի խորհուրդ սուրբ քառասնորդաց պահոցն», «Վկայաբանութիւն Սրբոց Քառասնիցն որք կատարեցան ի Սեբաստիայ», «Արեգի ա եւ մարտի թ. վկայաբանութիւն Սրբոց Քառասնիցն որք ի Սեբաստիայ կատարեցան», «Մարտի թ եւ արեգի ամսոյ ա. վկայութիւն Սրբոց Քառասնիցն որք ի Սեբաստիա կատարեցան ի լիճն». հրատ. պատրաստեց Գուրգեն Գասպարյանը) և ՎԱՐԴԱՆ ՀԱՅԿԱԶՆԻ («Վարդանայ Հայկազնոյ տաղ գերեզմանական վասն փոխման երանեալ եւ սուրբ կաթուղիկոսին Հայոց Գրիգորի Վկայասիրի». հրատ. պատրաստեց Գուրգեն Գասպարյանը) երկասիրությունները:
Առանձին հավելվածով ներկայացված են ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻՆ վերագրող՝ Արիստոտելի ստորոգությունների անանուն մեկնությունները («Յաղագս մեկնութեան Պերիարմենիաս», «Մեկնութիւն «Ստորոգութեանցն» Արիստոտէլի». հրատ. պատրաստեց Արամ Թոփչյանը)։
Հատորի խմբագիրն է Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, ՀՀ ԳԱ թղթակից-անդամ Հրաչյա Թամրազյանը, ցանկերը կազմել է մատենաշարի համակարգող Գուրգեն Գասպարյանը։
Հատորի հրատարակչական և տպագրության ծախսերը հոգացել է «Գալուստ Կիւլպենկեան» հիմնարկությունը: