ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԱՅՔ ՆԱՀԱՆԳԻՆ

Հունիսի 22-24-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «Պատմական Տայք. Պատմություն, մշակույթ, դավանանք» խորագրով միջազգային գիտաժողովը (տե՛ս գիտաժողովի հիմնադրույթները): Այն կազմակերպվել էր Մաշտոցի անվան Մատենադարանի և «Հայաստանի բյուզանդագիտական ուսումնասիրությունների ազգային կոմիտեի»  նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասնակցությամբ:
  Գիտաժողովին մասնակցեցին բազմաթիվ ճանաչված գիտնականներ Հայաստանից և արտերկրից՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Հունաստանից, Նիդերլանդներից:

Կիսվել