ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» 22-ՐԴ ՀԱՏՈՐԸ

«Բանբեր Մատենադարանի», Հ. 22, Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան,  Եր., 2015։

«Բանբեր Մատենադարանի» սույն համարում ընդգրկված են շուրջ երեք
տասնյակ հոդվածներ, հաղորդումներ, գրախոսականներ, որոնք վերաբերում են մատենագիտական, բնագրագիտական, աղբյուրագիտական, պատմագիտական, բանասիրական, գրականագիտական, աստվածաբանական, երաժշտագիտական, գեղագիտական ու արվեստագիտական ամենատարբեր թեմաների (տե՛ս թվային տարբերակը):

«Բանբերի» ներկա համարը բացվում է 2015 թվականի սեպտեմբերին առաջին անգամ կայացած «Նարեկացիական ընթերցումներ» խորագիր կրող գիտաժողովի մասնակից հայագետների հոդվածներով:  
Հոդվածների մի ամբողջ խումբ նվիրված է գրչարվեստի նշանավոր կենտրոններին, գրիչներին, մանրանկարիչներին, մանրանկարչական արվեստին ու ձեռագրական ժառանգությանն ընդհանրապես:
Բանասիրական ու պատմաբանասիրական բնույթի հոդվածները ընդգրկում են V դարից մինչեւ ուշ միջնադար ընկած ժամանակաշրջանը:

Կիսվել