ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ. ԱՐՅՈՒՆԱՌՈՒՄ և ԲՈՒԺՈՒՄ ՏԶՐՈՒԿՆԵՐՈՎ» ԳԻՐՔԸ
Տեր-Վարդանյանց Հայկ, Հայ ժողովրդական բժշկություն. Արյունառում և բուժում տզրուկներով, Երևան, Նաիրի, 2016 թ., 184 էջ Լույս է տեսել «Հայ ժողովրդական բժշկություն. Արյունառում և բուժում տզրուկներով» աշխատությունը, որի հեղինակն է Մատենադարանի Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների ուսումնասիրման խմբի աշխատակից Հայկ Տեր-Վարդանյանցը: Հեղինակն իր երկարամյա բժշկության ընթացքում ուսումնասիրել է ժողովրդական-ավանդական բժշկության մոտեցումներն արյունառման և տզրուկաբուժության վերաբերյալ: