Լույս է տեսել ակադեմիկոս Սեն Արևշատյանի «Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում» ուսումնասիրության («Формирование философской науки в древней Армении [V-VI вв.]») նոր` վերամշակված հրատարակությունը փիլիսոփայության դոկտոր Կառլեն Միրումյանի խմբագրությամբ: Առաջին անգամ գիրքը տպագրվել է 1973 թ. ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի խմբագրությամբ:
Ուսումնասիրության մեջ 5-6-րդ դդ. հայ ինքնուրույն և թարգմանական փիլիսոփայական գրականության քննության հիման վրա առաջին անգամ ներկայացված է հայ հին փիլիսոփայության ձևավորման պատմությունը, նրա աստիճանական անցումը կրոնական խնդիրներից դեպի աշխարհիկ գիտություն:
Գիրք բացվում է Սեն Արևշատյանի գիտական ժառանգությանը նվիրված ակնարկով (հեղինակ` Կառլեն Միրումյան, էջ 5-12)։ Գրքի վերջում զետեղված է ուսումնասիրություն մեջ շոշափված հարցերին վերաբերող` 1973-ից հետո լույս տեսած գրականության ցանկ (կազմեց Գոհար Մուրադյանը, էջ 353-356):