ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ. ԱՐՅՈՒՆԱՌՈՒՄ և ԲՈՒԺՈՒՄ ՏԶՐՈՒԿՆԵՐՈՎ» ԳԻՐՔԸ

Տեր-Վարդանյանց  Հայկ,  Հայ ժողովրդական բժշկություն. Արյունառում և բուժում տզրուկներով, Երևան, Նաիրի, 2016 թ., 184 էջ Լույս է տեսել «Հայ ժողովրդական բժշկություն. Արյունառում և բուժում տզրուկներով» աշխատությունը, որի հեղինակն է Մատենադարանի Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների ուսումնասիրման խմբի աշխատակից Հայկ Տեր-Վարդանյանցը: Հեղինակն իր երկարամյա բժշկության ընթացքում ուսումնասիրել է ժողովրդական-ավանդական բժշկության մոտեցումներն արյունառման և տզրուկաբուժության վերաբերյալ:

Կիսվել

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԻՐԱՐՓԻ ՏԵՐ-ՆԵՐՍԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱԿԻՆ

Դեկտեմբերի 1-3-ը Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ երիտասարդական գիտաժողով, որը նվիրված էր անվանի գիտնական, հայագետ, բյուզանդագետ Սիրարփի Տեր-Ներսեսյանի ծննդյան 120-ամյակին (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Գիտաժողովի բացմանը ներկաներին և մասնակիցներին ողջունեց Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, որը կարևորեց միջին և ավագ սերնդի դերը երիտասարդներին աջակցելու և փորձի փոխանակման առումով: Հաշվի առնելով գիտաժողովի երիտասարդական լինելը՝ նա ընդգծեց նաև

Կիսվել