ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԻՐԱՐՓԻ ՏԵՐ-ՆԵՐՍԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱԿԻՆ

Դեկտեմբերի 1-3-ը Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ երիտասարդական գիտաժողով, որը նվիրված էր անվանի գիտնական, հայագետ, բյուզանդագետ Սիրարփի Տեր-Ներսեսյանի ծննդյան 120-ամյակին (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Գիտաժողովի բացմանը ներկաներին և մասնակիցներին ողջունեց Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, որը կարևորեց միջին և ավագ սերնդի դերը երիտասարդներին աջակցելու և փորձի փոխանակման առումով: Հաշվի առնելով գիտաժողովի երիտասարդական լինելը՝ նա ընդգծեց նաև Մատենադարանի երջանկահիշատակ տնօրեն Հրաչյա Թամրազյանի դերը երիտասարդների հոսքը դեպի Մատենադարան ապահովելու և աջակցությունը գիտական ոլորտ մուտք գործելու առումով:

Կիսվել