«ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» N24

«Բանբեր Մատենադարանի», Հմր 24, Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան, Երևան, 2017 թ., 318 էջ

  «Բանբեր Մատենադարանի» հանդեսի հերթական՝ 24-րդ համարում ընդգրկված են հայ արվեստաբանության զարգացման, մասնավորապես մանրանկարչության ուսումնասիրման բնագավառում անգնահատելի ներդրում ունեցած ականավոր գիտնական Սիրարփի Տեր-Ներսեսյանի 120-ամյակին նվիրված երիտասարդական գիտաժողովի (գիտաժողովն անցկացվել է 2016թ. դեկտեմբերի 1-3) նյութերի ընտրանի, պատմաբանասիրական այլևայլ հարցերի նվիրված հոդվածներ, այդ թվում ձեռագրերի նկարագրություն, բնագրեր և արվեստաբանական դասական ուսումնասիրության թարգմանություն:

  «Բանբեր Մատենադարանի» 24-րդ համարի հրատարակմանն աջակցել է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն:

Կիսվել