ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Մաշտոցի անվան Մատենադարանի և Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության հետ համագործակցությամբ Մատենադարանի նիստերի դահլիճում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագրքի» շնորհանդեսը: Գիրքը նվիրված է 17-րդ դարի երկրորդ կեսի և 18-րդ դարի իրանահայ համայնքի պատմությանը։Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, որը շեշտեց գրքի բացառիկ աղբյուրագիտական արժեքը և