ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Արփիկ Միսաքյանի կտակատար Արփի Թոթոյանը Մատենադարանին է հանձնել  Շավարշ, Տիրուհի, Արփիկ Միսաքյանի, բժ. Արզումանյանի, Շահան Շահնուրի վերաբերյալ արխիվը, որն Արփիկ Միսաքյանը պահել է մինչև իր մահը (2015, հունիս 19): Նշված արխիվը պարունակում է ձեռագիր էջեր, նամակներ, անձնական փաստաթղթեր, լուսանկարներ, ձայներիզներ և այլն:Մատենադարանին  է հանձնվել նաև պոլսահայ դաշնակահար, երաժիշտ և երգահան Գոհարիկ Ղազարոսյանի արխիվը:

Կիսվել