ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԶԻՆՎՈՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐ» ԵՎ «ԶՈՐԱՎՈՐ ՍՐԲԵՐ» ԳՐՔԵՐԸ

«ԶԻՆՎՈՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐ», աշխատասիրությամբ՝ Լուսինե Թումանյանի, Մաս առաջին, Երևան, 2017, 128 էջ:   Գրքի Առաջին հատորը նվիրված է 20-րդ դարասկզբին հանուն Հայրենիքի ազատության մղվող պայքարում հայ հոգևորականների ստանձնած բացառիկ առաքելությանը: Հայրենիքի և Եկեղեցու պաշտպանության սրբազան գործին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի Արևելյան և Արևմտյան հատվածների հոգևորականության բոլոր դասերը: Նրանց պայքարը ծավալվել է և՛ ռազմի դաշտում, և՛

Կիսվել

ՌԱՅԱ ԲԼԲՈՒԼՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ «ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

Դեկտեմբերի 16-ին Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի Հայագիտական տպագիր գրականության և մամուլի բաժնի վարիչ Ռայա Բլբուլյանին 60-ամյա բարեխիղճ աշխատանքային գործունեության կապակցությամբ պարգևատրեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով: Շնորհավորում ենք տիկին Բլբուլյանին և մաղթում երկար տարիների կյանք:

Կիսվել

ԱՎՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

Նոր Ջուղայեցի բարեգործ Ավո Հովհաննիսյանը, որն իր կարողություններով ժողոված հավաքածուով հայոց հոգևոր գանձարանը հարստացրել է բազմաղբյուր նյութերով, որոնց թվում են Մատենադարանին նվիրաբերած մի քանի տասնյակ ձեռագրերն ու բազում վավերագրերը, հնատիպ ու նոր գրականության նմուշները,դեկտեմբերի 9-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց 1000-ից ավել ձեռագրական և արխիվային արժեքավոր նյութեր: Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի բարեկամ Ավո

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐԾՐՈՒՆԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ «ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԽՆԴԻՐՆԵՐ. 1.ՀԵՔԻԱԹ 2.ԽԱՉՔԱՐ»  ԳԻՐՔԸ

Արծրունի Սահակյան, Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրներ. 1. Հեքիաթ 2. Խաչքար: Գիրք 1-2/ Ա.Սահակյան.-Եր.: Նաիրի,2017.-292 էջ:     Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի գիտական խորհուրդների որոշմամբ, «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի աջակցությամբ լույս է տեսել Մատենադարանի Միջնադարյան ժողովրդական մշակույթի աղբյուրների հետազոտման գիտական խմբի ղեկավար, պատմագիտության և բանասիրության դոկտոր Արծրունի Սահակյանի «Միջնադարյան ժողովրդական մշակույթ. Աղբյուրներ

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՐՍԿԵՐԵՆ ՁԵՌԱԳԻՐ ՊԱՏԱՌԻԿՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

«Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագիր պատառիկների», Կազմող՝ Հասմիկ Կիրակոսյան, Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 2017թ. , 86 էջ: Լույս է տեսել Մատենադարանի պարսկերեն ձեռագիր պատառիկների ցուցակը՝ Հասմիկ Կիրակոսյանի հեղինակությամբ: Հատորն ընդգրկում է Մաշտոցի անվան Մատենադարանի արաբատառ ֆոնդում պահվող պարսկերեն ձեռագիր պատառիկների ամբողջական հավաքածուի մանրամասն նկարագրությունը: Ցուցակում ներկայացված միավորները ձեռագրային պատառիկներ են, անձնական նամակներ, գեղագրության նմուշներ: Տրված է յուրաքանչյուր

Կիսվել