![](https://matenadaran.am/wp-content/uploads/2021/07/EAA_Ajc-edited-2.jpg)
Փետրվարի 13-ին Մատենադարան այցելեց Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը: Նախագահ Ռումեն Ռադևը Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջեց Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացավ հայ ձեռագրական ժառանգությանը: