ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՎԱՆԴԱՊԱՀ ԳԵՎՈՐԳ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՎԱՀԱՆ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԲԱՍՏԱՄԵԱՆՑ, ՏԱՐԵԳՐՈՒԹԻՒՆ» ԳԻՐՔԸ
Վահան ծայրագոյն վարդապետ Բաստամեանց, Տարեգրութիւն, Ս. Էջմիածին, 1872-1880 թթ., Աշխատասիրութեամբ՝ Գէորգ Տէր-Վարդանեանի, Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2018, 456+2 ներդիր էջ: Վահան Ծ.վրդ. Բաստամեանցի Տարեգրութեան սկզբի մասն իր կեանքի՝ կրօնաւոր դառնալուն նախորդած շրջանի (1842-1872 թթ.) համառօտ պատմութիւնը կամ իր կենսագրականն է եւ նման է յիշողութեամբ պատմուած նախաբանի: Բուն Տարեգրութիւնը օրագրական ձեւով մանրամասն ներկայացնում է Մայր