ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՎԱՆԴԱՊԱՀ ԳԵՎՈՐԳ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՎԱՀԱՆ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԲԱՍՏԱՄԵԱՆՑ, ՏԱՐԵԳՐՈՒԹԻՒՆ» ԳԻՐՔԸ

Վահան ծայրագոյն վարդապետ Բաստամեանց, Տարեգրութիւն, Ս. Էջմիածին, 1872-1880 թթ., Աշխատասիրութեամբ՝ Գէորգ Տէր-Վարդանեանի, Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2018, 456+2 ներդիր էջ:
  Վահան Ծ.վրդ. Բաստամեանցի Տարեգրութեան սկզբի մասն իր կեանքի՝ կրօնաւոր դառնալուն նախորդած շրջանի (1842-1872 թթ.) համառօտ պատմութիւնը կամ իր կենսագրականն է եւ նման է յիշողութեամբ պատմուած նախաբանի: Բուն Տարեգրութիւնը օրագրական ձեւով մանրամասն ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կամ Հայաստանեայց առաքելական եկեղեցու 1872-1880 թթ. պատմութիւնը: Գործի մէջ, ինչպէս հեղինակն է գրել՝ «տարեգրութեան կարգով ամփոփուած են նշանաւոր անցքեր՝ 1) Ս.Գայիանէի վանքի կեանքից, 2) Ս.Էջմիածնի Մայր Աթոռոյ կեանքից եւ 3)Ազգի կեանքից»: Արժէքաւոր են նաեւ ժամանակի յայտնի եկեղեցականներ բնորշում-դիմանկարները:  Նախատեսված է Հայ եկեղեցու պատմութեամբ հետաքրքրուողների և ընդհանրապէս ընթերցողների լայն շրջանակի համար:

Կիսվել