ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԵՒ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՒ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԳՐՔԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՆՔԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Սեպտեմբերի 28-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի  և Ղազախստանի Հանրապետության  Ձեռագրերի և հազվագյուտ գրքերի ազգային կենտրոնի միջև կնքվեց Համագործակցության հուշագիր՝ մշակութային ժառանգության պահպանման բնագավառում երկու երկրների միջև անմիջական և փոխշահավետ գործակցություն հաստատելու նպատակով: Հուշագիրը ստորագրեցին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և Ղազախստանի Ձեռագրերի և հազվագյուտ գրքերի ազգային կենտրոնի տնօրեն Ասիլխան Սադուովը : Ղազախական պատվիրակության կազմում էին նաև Լ.Ն. Գումիլյովի անվան համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Եռլան Սիդիկովը եւ Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը: Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ ղազախական պատվիրակությունը շրջայց կատարեց Մատենադարանում: Համագործակցության հուշագրի ստորագրումից հետո հայ և ղազախ գիտնականները հանդես եկան հայատառ ղփչաղերեն ձեռագրերին և հարակից հարցերին նվիրված զեկուցումներով։

Կիսվել