ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՄԵՍՐՈՊ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 18-ին Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիտենբերգի համալսարանի սրահում կայացավ «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Զաքսեն-Անհալտի երկրամասի գիտության նախարարն ու Մշակույթի պետքարտուղարը, Հալլեի համալսարանի ղեկավարությունը, մեծ թվով դասախոսներ, ուսանողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։ Մատենադարանի տնօրենը շնորհավորեց

Կիսվել

ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՊՐԱՀԱՅՈՒՄ

Հոկտեմբերի 8-ին Պրահայի Ստրահովյան նշանավոր վանքի գրադարանի Աստվածաբանական դահլիճում, որը համարվում է Եվրոպայի հնագույն և շքեղ գրադարաններից մեկը, տեղի ունեցավ «Հնագույն քրիստոնյա ազգի գանձերը. հոգևոր արվեստը և երաժշտությունը միջնադարյան ձեռագրերում» խորագրով ցուցահանդեսի բացումը, որին ներկա էին Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ և Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավճյանը, մի

Կիսվել

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման առթիվ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) մեկենասությամբ Մատենադարանը հրատարակել է հայկական մանրանկարչությանը նվիրված ֆրանսերեն պատկերագիրք: Ալբոմի հեղինակներն են Կարեն Մաթևոսյանը և Էդդա Վարդանյանը, լուսանկարները՝ Հրայր Բազե Խաչերյանի:

Կիսվել

ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԴՈՒՍՏՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ ՀՆԱՏԻՊ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳՐՔԵՐ ԵՎ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 3-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տեսասրահում տեղի ունեցավ նվիրատվության արարողություն: Մատենադարանի բարերար, իրանահայ բանասեր, գրող, ուսուցիչ, հասարակական հայտնի գործիչ Լևոն Մինասյանի դուստրը՝ Նյու Յորքում բնակվող Արմինե Մինասյանը, իր հոր անձնական գրադարանից Մաշտոցյան Մատենադարանին նվիրաբերեց 21 միավորից բաղկացած 1668-1912թթ. հնատիպ արժեքավոր գրքեր և հայագիտական գրականություն: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Խոսքով հանդես

Կիսվել