ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՕԴՐԻ ԱԶՈՒԼԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ, ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՅՑ ԿԱՏԱՐԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Հոկտեմբերի 11-ին ժամը 16:30-ին Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը շրջայց կատարեց Մատենադարանի թանգարանային համալիրում և գիտական մասնաշենքում:Ցուցահանդեսի համադրողն է