ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՆԱՐԵԿԱՑԻԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» 4-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Նոյեմբերի 7-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ «Նարեկացիական ընթերցումներ» 4-րդ միջազգային գիտաժողովը (տե՛ս ծրագիրը): Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին վաստակաշատ հայագետ Արմինե Քյոշկերյանի հիշատակը: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Մատենադարանի տնօրենը նշեց, որ «ընթերցումները» նաև մշտանորոգ առիթ են կրկին ու կրկին հիշելու բազմատաղանդ բանաստեղծին ու նրբազգաց գրականագետին, նարեկացիագիտության մեջ խոր հետք