ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ 38-ՐԴ ՀԱՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Նոյեմբերի 16-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական հանդեսի 38-րդ հատորի շնորհանդեսը:Հանդեսը ներառում է 40 հեղինակի հոդված: 38-րդ հատորը նվիրված է հայագիտական հանդեսի նախորդ հատորների պատասխանատու խմբագիր Հայր Անդրանիկ Ծայրագույն վարդապետ Կռանեանին: Շնորհանդեսի բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Խոսքով հանդես եկան 38-րդ հատորի պատասխանատու խմբագիր Անդրանիկ Դաքեսյանը, Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը, Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի Փոլ Հայդոսթյանը, հանդեսում ներառված հոդվածի հեղինակ, Մատենադարանի աշխատակից Միհրան Մինասյանը:

Կիսվել