ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է 17-18-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԵՐՈՎ

Այսօր ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, լոնդոնաբնակ Վրեժ (Տեր Ներսես ավագ քահանա) Ներսեսյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց 17-18-րդ դարերի եթովպերեն, արաբերեն և օսմաներեն յոթ արժեքավոր ձեռագրեր: Սա Վրեժ Ներսեսյանի հերթական նվիրատվությունն է Մաշտոցյան Մատենադարանին: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը խորին շնորհակալություն հայտնեցին վաստակաշատ գիտնականին՝ տևական համագործակցության և արժեքավոր նվիրատվությունների համար, որոնց արդյունքում հարստացավ  Մատենադարանի ձեռագրական ֆոնդը: Վրեժ (Տեր Ներսես ավագ քահանա) Ներսեսյանին Լոնդոնի համալսարանի «Հեյտրոպի» քոլեջը 2017 թվականին շնորհել է աստվածաբանության դոկտորի կոչում: Նա երկար տարիներ (1975-2012 թթ.) վարել է Բրիտանական գրադարանի Քրիստոնեական Մերձավոր Արևելքի բաժնի պատասխանատուի պաշտոնը:

Կիսվել