Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի այցը Մատենադարան

Այս օրերին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան: Այսօր նախարարը այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Ռոդոլֆո Նին Նովոան և նրան ուղեկցող պատվիրակությունը շրջայց կատարեցին թանգարանային համալիրում և ծանոթացան հայ ձեռագրական ժառանգությանը: Վահան Տեր-Ղևոնդյանը և Ռոդոլֆո Նին Նովոան զրուցեցին Մատենադարանի գործունեության և իրականացվող ծրագրերի մասին: 

Կիսվել