«Հայոց Արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» հայագիտական միջազգային գիտաժողով

Օգոստոսի 26-ին Մատենադարան -Գանձասար գիտամշակութային կենտրոնում մեկնարկեց «Հայոց Արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը: Բացման խոսքով հանդես եկավ Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության նախագահ Վալենտինա Կալցոլարին (Շվեյցարիա, Ժնևի համալսարան): Զեկույցներով հանդես եկան՝ Ալեքսան Հակոբյանը (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ), Ազատ Բոզոյանը (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ), Մարկո Բաիսը («Պոնտիֆիչիո» Արևելագիտության ինստիտուտ, Իտալիա), Յոսթ Գիպպերտը (Ֆրանկֆուրտի՝ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի անվ. Համալսարան, Գերմանիա), Թամարա Մինասյանը (Մատենադարան), Նազենի Ղարիբյանը (Մատենադարան), Համլետ Պետրոսյանը (Երևանի պետական համալսարան), Ռուբեն Գալչյանը (Անկախ հետազոտող, Մեծ Բրիտանիա), Արտակ Մաղալյանը (Մատենադարան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ):
Գիտաժողովի երկրորդ օրը՝ օգոստոսի 27-ին զեկույցներ կարդացին՝Հասմիկ Կիրակոսյանը (Մատենադարան, Ալեսանդրո Օրենգոն (Պիզայի համալսարան, Իտալիա), Լուսինե Մարգարյանը (Արցախի պետական համալսարան), Արմինե Արզումանյանը (Արցախի պետական համալսարան), Վալենտինա Կալցոլարին (Շվեյցարիա, Ժնևի համալսարան) Վահրամ Բալայանը (ԱՀ Ազգային ժողով), Թեո վան Լինտը (Օքսֆորդի համալսարան, Մեծ Բրիտանիա), Մելանյա Բալայանը (ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն):
Գիտաժողովի փակմանը Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց գիտաժողովի աջակիցներին՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանին, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանին, ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության նախագահ Վալենտինա Կալցոլարիին: Աջակիցներին և գիտաժողովի մասնակիցները ստացան շնորհակալագրեր:

Կիսվել