ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԶՆԻ ԱՅՑԸ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

2019 թ. հոկտեմբերի 29-ին Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի և ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուիի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Ռումինիայի արքայազն Ռադուն: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և գիտնական քարտուղար Վահե Թորոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացան հայ ձեռագրական ժառանգությանը:

Կիսվել