Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահի այցը Մաշտոցյան Մատենադարան
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 25-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերին դիմավորեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Հյուրերը շրջայց կատարեցին Մատենադարանի թանգարանային համալիրում: Այցի ավարտին Զինաիդա Գրեչանին և պատվիրակության անդամները նշեցին, որ խորապես տպավորված են հայ ձեռագրական հարուստ մշակույթով։