ԼՈՒՍԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՎԱՆԱ ԼՃԻ ԿՂԶԻՆԵՐԻ ՎԱՆՔԵՐԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լուսինե Թումանյանի «Վանա լճի կղզիների վանքերի գրչության կենտրոնները» խորագրով աշխատությունը: Գրքի խմբագիրն է Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը:
   Գրքում Վանա լճի Աղթամար, Լիմ և Կտուց կղզիների վանքերը ներկայացված են որպես գրչության կենտրոններ, ամբողջացված է նրանցից մեզ հայտնի ձեռագրական ժառանգությունը, և կազմված են այդ ձեռագրերի ցանկերը: Ձեռագրական նյութերի հիման վրա լուսաբանված են նաև նշյալ վանքերի պատմության բազում անհայտ էջեր:
   Աղթամարը եղել է Արծրունյաց թագավորության մայրաքաղաքը, հետագայում այստեղ ձևավորվել է Վասպուրականի կաթողիկոսական Աթոռը: Գրչության կենտրոնը գործել է անմիջապես իշխանական, արքայական, ապա կաթողիկոսական հովանավորությամբ, ինչի շնորհիվ էլ ձևավորվել են հստակ ավանդույթներ: Լիմ և Կտուց կղզիներում գործել են խոշոր ու հռչակավոր մենաստաններ, որոնցում դարեր շարունակ գրչագրեր են ընդօրինակվել:
   Վանա լճի կղզիների վանքերը հարկադրաբար դադարել են գործել Առաջին աշխարհամարտի տարիներին և այժմ լքված ու անբնակ են: Ուստի` այս վանքերում դարեր շարունակ ծավալված հայկական մշակութային կյանքի վկաներն այսօր դրանցում ստեղծված հարյուրավոր մատյաններն են, որոնց ուսումնասիրությանն է նվիրված սույն աշխատությունը։
Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ

Կիսվել