ԼՈՒՍԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՎԱՆԱ ԼՃԻ ԿՂԶԻՆԵՐԻ ՎԱՆՔԵՐԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լուսինե Թումանյանի «Վանա լճի կղզիների վանքերի գրչության կենտրոնները» խորագրով աշխատությունը: Գրքի խմբագիրն է Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը: Գրքում Վանա լճի Աղթամար, Լիմ և Կտուց կղզիների վանքերը ներկայացված են որպես գրչության կենտրոններ, ամբողջացված է նրանցից մեզ հայտնի ձեռագրական ժառանգությունը, և կազմված