ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
Տեղեկացնում ենք, որ համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ստիպված ենք վերանայել պրոֆ. Հակոբ Փափազյանի 100-ամյակին նվիրված հայագիտական – արևելագիտական միջազգային գիտաժողովի ժամկետները։ Գիտաժողովը պատշաճ մակարդակով ու միջազգային ընդգրկումով կազմակերպելու նպատակով Մաշտոցյան Մատենադարանի ղեկավարությունը որոշեց հետաձգել այն շուրջ մեկ տարով՝ մինչև 2021 թ․ մայիս-հունիս ամիսները։ Մատենադարանի տնօրենություն