ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մատենադարանի Թվայնացման բաժինը վերսկսում է ձեռագրերի թվային տարբերակների սպասարկումն էլեկտրոնային եղանակով։ Հայտնում ենք, որ տրամադրվելու են միայն արդեն իսկ թվայնացված ձեռագրերի համապատասխան էջերի թվային պատկերները։ Դիմումները կարող եք ներկայացնել contact@matenadaran.am էլ. հասցեով։
Պատվերը կսպասարկվի տնօրենի կողմից դիմումը մակագրվելուց հետո, յոթից-տասը օրվա ընթացքում։ Նշյալ ժամկետում դիմումը չսպասարկելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք պատճառների և ժամկետների մասին։


Տնօրինություն

Կիսվել