ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ՌԱԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի մայիսի 19-ին ԱՐՄՍՎԻՍ­ԲԱՆԿ-ը 72 ռադիոգիդ սարքեր նվիրաբերեց Մաշտոցյան Մատենադարանին, որտեղ տարեկան այցե­լում են տասնյակ հազարավոր այցելուներ: Մատենադարանում ռադիոգիդերի կիրառումը հնարավորություն կտա ապահովել միաժամանակ այցելուների տարբեր խմբերին ձեռագրերի որակյալ ներկայացումը: Ռա­դիո­գիդերի կիրառման նշանակությունն էլ ավելի է կարևորվում հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտ է ապահովել սո­ցիա­լական հեռավորություն։ Բանկի ցուցաբերած նախաձեռնությունը

Կիսվել

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

Տեղեկացնում ենք, որ համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ստիպված ենք վերանայել պրոֆ. Հակոբ Փափազյանի 100-ամյակին նվիրված հայագիտական – արևելագիտական միջազգային գիտաժողովի ժամկետները։ Գիտաժողովը պատշաճ մակարդակով ու միջազգային ընդգրկումով կազմակերպելու նպատակով Մաշտոցյան Մատենադարանի ղեկավարությունը որոշեց  հետաձգել այն շուրջ մեկ տարով՝ մինչև 2021 թ․ մայիս-հունիս ամիսները։ Մատենադարանի տնօրենություն

Կիսվել