Հայաստանի Հանրապետությունում բնակվող գործարար Մուհամմադ Մաքքին այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին հատկացրեց դրամական աջակցություն հրատարակչական ծրագրերի իրակա-նացման նպատակով:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը շնորհակալություն հայտնեց գործարարին նվիրատվության համար, նշելով, որ հատկապես համավարակի այս օրերին նման աջակցությունը շատ կարևոր է եւ ժամանակին:
Մուհամմադ Մաքքին իր խոսքում ընդգծեց, որ աջակցությունը Մատենադարանին կրելու է շարունակական բնույթ: Հանդիպմանը մասնակցում էին Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի տնօրեն Կարեն Մաթևոսյանը, մասնաճյուղ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը:
Նվիրատվության պայմանագրի ստորագրումից հետո Մատենադարանի տնօրենը գործարար Մուհամմադ Մաքքիին հանձնեց շնորհակալագիր:
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ