Պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանի արխիվի նվիրատվությունը Մատենադարանին
Հուլիսի 14-ին Մաշտոցյան Մատենադարանի արխիվային ֆոնդերի հավաքածուն համալրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Արսենի Աբրահամյանի արխիվով: Անվանի հայագետ լեզվաբանը գիտական հանրությանը ծանոթ է իր կազմած Գրաբարի ձեռնարկով,որն ակնհայտորեն նպաստել է հին գրական հայերենի ուսուցման գործին: Ուշագրավ ներդրում ունի հայերենի, մասնավորապես արդի գրական լեզվի բայակազմության, բայական կարգերի ձևաբանական հատկությունների քննության բնագավառում։ Հանդես