
Ուրախ ենք տեղեկացնել, որ օգոստոսի 25-ից բացվելու է Մաշտոցյան Մատենադարանի ընթերցասրահը, իսկ սեպտեմբերի 1-ից՝ թանգարանային համալիրը: Համավարակի պայմաններում անվտանգ այցերի համար հորդորում ենք հետևել ՀՀ պարետի Ν 253 որոշման ցուցումներին։ Թանգարան և ընթերցասրահ այցելության ողջ ընթացքում կրել դիմակ: Նախքան թանգարան և ընթերցասրահ մուտք գործելը, պարտադիր ջերմաչափում անցնելուց հետո,ախտահանել ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչով: Թանգարանի ներսում և ընթերցասրահում պահպանել առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն: Բացառվում է այցելուների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառակուսի մետրի հաշվարկով 10-ից ավելի այցելուի միաժամանակյա ներկայությունը: Նոր այցելություն թույլատրվում է միայն թանգարանի ներսում գտնվող այցելուների թույլատրելի քանակը չգերազանցելու պարագայում: Թանգարանային համալիր և ընթերցասրահ չեն կարող այցելել սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուները: Ընթերցասրահը բաց է երեքշաբթի-շաբաթ, 10:00-18:00: Թանգարանը բաց է երեքշաբթի-շաբաթ, 10:00-17:00: Թանգարանային համալիր խմբային այցելությունների դեպքում խնդրում ենք նախօրոք գրանցվել՝ զանգահարելով նշված հեռախոսահամարով` (010) 562578, կամ ուղարկելով նամակ [email protected] էլ․հասցեին:
Այցելության կարգին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով: